Բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր
Հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Հակոբ Մաթևոսյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Խաչատուր Ավետիսյանի վարած «Higer» մակնիշի՝ թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր՝ Երևանի բնակիչ 66-ամյա Անահիտ Հարությունյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն։