Երևանում հրդեհ է բռնկվել նախկին բենզալցակայանի տարածքում
![](/timthumb.php?src=disc/25-06-24/cc53d9640ab6f05879d03941d4971301.jpg&w=450)
Այսօր՝ հունիսի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող նախկին բենզալցակայանի տարածքում բենզինի բաքեր են այրվում:
Shamsyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել են մի քանի դատարկ բաքեր: