Հայկ Մամիջանյանը Բրյուսելում խոսել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ nւժի կիրառման և մի շարք այլ խնդիրների մասին
Հայկ Մամիջանյանը Բրյուսելում խոսել է հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և մի շարք այլ խնդիրների մասին։
Այս մասին տեղեկանում ենք «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից։
«Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային:
Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:
Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»: