Դադարել են Վիգեն Քոչարյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները
Այսօր դադարել են Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները` պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։
Այս մասին հայտնում են Դատական Դեպարտամենտից:
«Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- նշված է հայտարարությունում։