Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11,2 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,2 տոկոսով:
Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
արդյունաբերություն՝ 22 %
ծառայություններ՝ 3,7 %
առևտրի շրջանառություն՝ 24,6 %
շինարարություն՝ 14,9 %
արտահանում՝ 2,5 անգամ
ներմուծում՝ 99,6 %