Ջուլիան Ասանժը ազատ է արձակվել բրիտանական բանտից
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բանտից։ Այս մասին X-ում հայտնել է WikiLeaks-ը՝ տեսագրություն հրապարակելով, թե ինչպես է Ասանժը երկուշաբթի երեկոյան Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում ինքնաթիռ նստում։
Wikileaks-ում պարզաբանել են, որ նախօրեին Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին Բելմարշի բանտից, որտեղ նա 1901 օր է անցկացրել։
Ազատ արձակման մասին լուրերին նախորդել են հաղորդագրություններն այն մասին, որ նա պատրաստվում է գործարք կնքել ամերիկյան դատախազության հետ՝ իր մեղքի մասնակի ճանաչման վերաբերյալ։
Ակնկալվում է, որ Սայպանում կայանալիք լսումների ժամանակ Ասանժը կընդունի իր մեղքն ԱՄՆ լրտեսության մասին օրենքը խախտելու համար և նրան թույլ կտան վերադառնալ Ավստրալիա, ասվում է դատական փաստաթղթերում:
Ասանժի դատավճիռը պետք է կայացվի վաղը Հյուսիսային Մարիանյան կղզիների Սայպան քաղաքում կայանալիք լսումների ժամանակ։ Ամենայն հավանականությամբ դատավորը գործով կհաստատի նրա հինգ տարիների կրած պատիժը և նոր բանտարկություն նրան չի սպառնա: