Մեր թշնամիներն ու բարեկամները մեզ են նայում. Գալանտը՝ Բլինքենին
Վաշինգտոնում հանդիպելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը փորձել է հանգստացնել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը:
«Ե՛վ մեր թշնամիների, և՛ մեր ընկերների հայացքն ուղղված է ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերություններին։ Մենք պետք է արագ լուծենք մեր միջև եղած տարաձայնությունները և միասին լինենք։ Այսպես մենք կհասնենք մեր նպատակներին և կթուլացնենք մեր թշնամիներին», - ասել է Գալանտը Բլինքենին: