Պուտինն ու Էրդողանը կարող են հանդիպել Աստանայում
Թուրքիայի նախագահն առաջիկա օրերին Աստանայում, հնարավոր է, հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։
Բանակցությունները կարող են կայանալ հուլիսի սկզբին նախատեսված՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Հաքան Ֆիդանը հավելել է, որ Ղազախստանում հանդիպման ընթացքում ղեկավարները, հավանաբար, կքննարկեն Պուտինի այցը Թուրքիա։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է, որ այժմ դիտարկվում է Էրդողան-Պուտին հանդիպման հնարավորությունը։