Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ
Հանրահայտ երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Հրաչյա Ղևոնդյանը կշարունակի մնալ ազատության մեջ, վերաքննիչ դատարանը (դատավոր Մարինե Մելքոնյան) քիչ առաջ մերժեց դատախազի վերաքննիչ բողոքը», - գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին մայիսի 22-ին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով։
Ձերբակալումից հետո Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով և մայիսի 23-ին Հրաչյա Ղևոնդյանն ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճից։