Մայիսի վերջի դրությամբ ընդհանուր տնտեսությունում հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ
Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության՝ 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752.260, աճը 2023 թվականի մայիսի նկատմամբ՝ 4.7%, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296,690 ՀՀ դրամ, անվանական աճը՝ 6.7%: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7%։
Ըստ առանձին ոլորտների տեղեկատվությունը` հետևյալ հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։