ՄԱԿ-ն անընդունելի է համարել կասետային զինամթերքի օգտագործումը բնակեցված վայրերում
Կասետային զինամթերքի օգտագործումը բնակեցված վայրերում անընդունելի է: Այդ մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը։ Նա միաժամանակ նշել է, որ «կասետային զինամթերքն ինքնին արգելված չէ միջազգային մարդասիրական իրավունքով»։
Ի պատասխան քննադատությունների, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ «Ղրիմում չկա և չի կարող լինել խաղաղ կյանք։ Ղրիմը նաև մեծ ռազմական ճամբար է և պահեստ՝ հարյուրավոր ուղղակի ռազմական թիրախներով»: Նա այդ հայտարարությունն արել է Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի (ԱԶՈՒ) հարձակման հաջորդ օրը: Ամերիկյան հրթիռի բեկորների լողափ ընկնելու հետևանքով զոհվել է 4 քաղաքացի, ավելի քան 150-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Մոսկվան հայտարարել է, որ այդ հարձակումներն ու սպառնալիքներն անպատասխան չեն մնա։