ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Դերբենտի և Մախաչկալայի ահաբեկչության կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։
«Խորապես ցավում ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր են խլել։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- նշված է գրառման մեջ։