Արցախի նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան
Օկուպացված Արցախի Հանրապետության նախկին իշխանությունների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ Այս մասին օկուպացված Ստեփանակերտում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նրա խոսքով՝ 15 մարդու վերաբերյալ քննչական գործողություններն արդեն ավարտված են:
«Նրանց բոլոր իրավունքներն ապահովված են ներքին օրենսդրության և միջազգային կոնվենցիաներին համապատասխան, նրանք ապահովված են փաստաբաններով և թարգմանիչներով: Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։
Նշենք, որ Բաքվում ապօրինաբար անազատության մեջ պահովող օկուպացված Արցախի նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը երկարացվել էր ևս 4 ամսով։