Մոսկվայում ԱՄՆ դեսպանին դեմարշ են հայտնել
Հունիսի 24-ին ՌԴ ԱԳՆ կանչված ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսիին դեմարշ են հայտնել՝ կապված Վաշինգտոնի կողմից հովանավորվող և զինվող Կիևի վարչակարգի նոր արյունալի հանցագործության հետ, որը թիրախային հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլի խաղաղ բնակչությանը, որն ուղեկցվել է բազմաթիվ զոհերով, որոնց թվում են նաև երեխաներ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ն, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ և փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերը մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությամբ, ներառյալ Սևաստոպոլի բնակիչների դեմ կիրառված կասետային մարտագլխիկներով «ATACMS» հրթիռները, որոնց թիրախավորումն ու թռիչքային առաքելություններն իրականացնում են ամերիկացի զինվորական մասնագետները, Կիևի ռեժիմի հետ հավասար պատասխանատվություն են կրում այս վայրագության համար։
Դեսպանին ասվել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները, որոնց նպատակն է խրախուսել Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին շարունակել ռազմական գործողությունները մինչև «վերջին ուկրաինացիները»՝ թույլտվություն տալով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, անպատիժ չեն մնա։
Պատասխան քայլերը անպայման կհետևեն: