Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին hրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմի ՀՀ-ի առաջարկը
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։
ԵՄ-ն Վրաստանում ԵՄ առաքելության միջոցով 15 տարի օգնել է Վրաստանում նմանատիպ հանդիպումներ կազմակերպել և պատրաստ է կիսվել իր փորձով»,- գրել է ԵՄ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ։