ԱՄՆ ավիակիրը կլքի Կարմիր ծովը
ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային էներգիայով աշխատող USS Eisenhower ավիակիրը, որը տեղակայված է Կարմիր ծովում՝ Եմենի հութիների կողմից առևտրային նավերի վրա հարձակումներին հակազդելու համար, շուտով կլքի տարածաշրջանը, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։
Ներկայումս ավիակիրն արդեն գտնվում է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում՝ Սուեզի ջրանցք տանող ճանապարհին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսից այն պետք է փոխարինի ամերիկյան ատոմային էներգիայով աշխատող USS Theodore Roosevelt ավիակիրը՝ ծովային ուղեկցորդ խմբով։