Հոլոքոստը վերապրած 102-ամյա կինը` Գերմանիայի Vogue-ի շապիկի աստղ
Հոլոքոստը վերապրած 102-ամյա մի կին, որի ընտանիքը սպանվել է Օսվենցիմում, Գերմանիայի Vogue-ի հուլիս/օգոստոս հրատարակության շապիկի աստղն է:
Նրա մայրը առերեսվել է գեստապոյին, ինչը հանգեցրել է նրան, որ նրան որդու հետ արտաքսել են Օսվենցիմ, որտեղ նրանք երկուսն էլ սպանվել են:
Սակայն, հեռանալուց առաջ, նա իր դստեր համար հաղորդագրություն է թողել, որտեղ գրված էր.
«Փորձիր կերտել քո կյանքը»։Vogue Germany-ին տված իր հարցազրույցում Ֆրիդլանդերն ասել է.
«Ես շնորհակալ եմ: Շնորհակալ եմ, որ հասցրի: Կարողացա կատարել մորս ցանկությունը: Ես ստեղծել եմ իմ կյանքը»։
Գերմանիայի Vogue-ը հայտնել է, որ իրենք այս տարի չորս անգամ հանդիպել են Ֆրիդլանդերի հետ, և որ շապիկի նկարները նկարահանվել են ապրիլին Բեռլինի Բուսաբանական այգում: