Գաղտնի նամակներ են հրապարակվել Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից․ «Հետք»
«Հետք»-ի ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ, որոնց մասին այս ամիս հոդված հրապարակեց ամերիկյան «Politico» թերթը:
Հունիսի 13-ին «Politico»-ն գրել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսը գաղտնի զենք է վաճառել Ադրբեջանին: Ամերիկյան լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել մեկ տասնյակից ավելի նամակներ, դիվանագիտական նոտաներ, վաճառքի հաշիվ-ապրանքագրեր, արտահանման փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ 2018-2022 թթ. Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին:
«Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում եւ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) մեջ ու ԱԹՍ-ների համար կիրառվող նոր սարքավորումների առաքում»,- հայտնել է «Politico»-ն:
Բացի դրանից՝ փաստաթղթերում առկա են զենքի արտահանման բելառուսական պետական գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ժամանակակից հրետանային միջոցների պատվերներին: Արտահոսել է նաեւ Բելառուսի եւ Ադրբեջանի պետական մարմինների միջեւ նամակագրությունը «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական համակարգի ձեռքբերման համաձայնության մասին:
Դիվանագիտական մի նամակագրության մեջ էլ ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղացել «Ադրբեջանի դեօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաեւ [դեպի Ադրբեջան] բելառուսական ապրանքների ու ծառայությունների արտահանման» մեջ:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։