Սպիտակ տանն անհանգստությունը խորանում է՝ Կոնգրեսում Նեթանյահույի ելույթին ընդառաջ. Politico
Սպիտակ տանը մտահոգություններն ավելի են խորանում Նեթանյահուի ելույթի վերաբերյալ, որը նախատեսված է հուլիսի 24-ին, քանի որ Իսրայելի նախագահը կարող է օգտագործել հարթակը` քննադատելու Բայդենին, ով ծրագրում է վերընտրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է Politico-ն։
Աղբյուրը գրում է, բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ Նեթանյահուի հայտարարությունները կարող են բացասաբար ազդել Բայդենի վարկանիշի վրա, ով մտադիր է առաջադրվել նախագահական երկրորդ ժամկետի համար։
Վերջին շրջանում մտահոգություններն ավելացել են Նեթանյահուի վերջին տեսաուղերձի ֆոնին, որում նա հրապարակայնորեն մեղադրում էր ԱՄՆ իշխանություններին Իսրայելին քիչ օգնություն տրամադրելու մեջ:
Ըստ Politico-ի աղբյուրների, Սպիտակ տունը դեռևս հրավեր չի ուղարկել Նեթանյահուին Բայդենի հետ հանդիպելու՝ ԱՄՆ այցի շրջանակներում։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ հնարավոր է հրավեր արվի՝ նշելով, որ եթե նման հանդիպում չկայանա, դա «լուրջ ապտակ» կլինի: