Արցախի թեմակալ առաջնորդը հանդիպել է Չարենցավանում հաստատված արցախցիների հետ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է իր հանդիպումների շարքը արցախահայության հետ: Հայտնում են ՀԱԵ Արցախի թեմից:
Հունիսի 22-ին հերթական հանդիպումը տեղի ունեցավ Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում:
Ինչպես հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից, Սրբազան Հայրը հանդիպման ընթացքում տեղեկացավ Արցախի մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին: