Թուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացել
Թուրքական Կապադովկիայում քամու պատճառով օդապարիկը վայրէջք է կատարել և խրվել ժայռերի միջև: Այս մասին հայտնում է Star թերթը։
«Կապադովկիայում հակառակ քամու պատճառով օդապարիկը 22 հոգով վայրէջք է կատարել և խրվել ժայռերի արանքում»,- նշված է հրատարակության մեջ։
Հստակեցվում է, որ ծանուցումը ստանալուց հետո մարզ են ուղարկվել բժիշկների, ոստիկանների և հրշեջ-փրկարարների խմբեր։
Օդապարիկով թռչող զբոսաշրջիկները և նրա օդաչուները ապահով տարհանվել են, և ոչ ոք չի տուժել։