Խարկովին հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու մարդ
Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովի շրջաններից մեկին: Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ չորս հարված է եղել Խարկովին, ինչի հետևանքով պայթյուններ են որոտացել:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ:
Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ բնակելի շենքին հարվածները հասցվել են ավիացիոն ռումբերով: