Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
ԱՄՆ ավիակիր նավը՝ «Թեոդոր Ռուզվելտ»–ը, հունիսի 22–ին ժամանել է Հարավային Կորեայի Բուսան քաղաք՝ մասնակցելու այս ամսվա վերջին Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համատեղ զորավարժություններին:
Ինչպես տեղեկացնում է Reuters–ը՝ այս մասին հայտնել են ռազմածովային ուժերի պաշտոնյաները:
Երեք երկրների ղեկավարները անցյալ օգոստոսին կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ամենամյա զորավարժություններ անցկացնել: