Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը Փարիզի 2024-ի պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել
![](/timthumb.php?src=disc/22-06-24/9cd983f128386a3c5524a2a29e52a019.jpg&w=450)
Ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը Փարիզի 2024 թվականի պարալիմպիկ խաղերի ուղեգիր է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Թբիլիսիում անցկացվող Պարածանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 97կգ, 100կգ և 103 կգ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այսպիսով Գրետա Վարդանյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում անցկացվելիք խաղերին: