Հորդանանի փոխվարչապետն Արարատ Միրզոյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։
Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։
Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։