Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Ֆարս նահանգում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Mehr-ը՝ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնին հղումով։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Դարաբ քաղաքի մոտակայքում տեղական ժամանակով 02:08-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Այս պահի դրությամբ՝ հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել