Ադրբեջանը պատմական փաստերի խեղաթյուրմամբ կեղծ թեզերն է դնում հակահայկական քարոզչության հիմքում․ Թաթոյան
«Ադրբեջանի պետական քաղաքականությունը հիմնված է հային ատելու, հայատյացության վրա։
Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը կառուցված է հայերի նկատմամբ թշնամանքի վրա։ Այդ մասին գրում է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով․
«Պատմական փաստերի խեղաթյուրմամբ ադրբեջանական իշխանությունները զարգացնում են կեղծ թեզեր և դրանք դնում հակահայկական քարոզչության հիմքում։
Այդ ամենի համար օգտագործվում են բոլոր միջոցները միջազգային և ներքին հարթակներում»։