Գորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները: Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջել են Վիենի պուրակում, որտեղ ընթանում են վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։
Պուրակում իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է թարմացնել զբոսայգու ճեմուղիները, կանաչապատ գոտիները, նստարանները, լուսավորության համակարգը։ Վերակառուցումից հետո պուրակը կդառնա քաղաքացիների սիրելի հանգստավայրը՝ նոր հնարավորություններ ընձեռելով հաճելի ժամանակ անցկացնելու համար։
Դեսպանի այցի շրջանակներում՝ այսօր երեկոյան տեղի կունենա համերգ Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ: