Պաղեստինը ճանաչելու որոշումը լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար․ Նեթանյահուի գրասենյակ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։
«Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- նշել է Գենդելմանը։
է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ-Շեյխն էլ իր հերթին ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը միջազգային իրավունքին և միջազգային լեգիտիմությանը համապատասխան։
«Սա իրավունքի, արդարության, օրինականության և պաղեստինցի ժողովրդի ազատագրության և անկախության համար մղվող պայքարի հաղթանակն է: Շնորհակալություն»,- նշել է պաշտոնյան։