Բագրատ Սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը (տեսանյութ)
Բագրատ Սրբազանը քիչ առաջ Կիրանցից վերադարձավ Երևան ու անմիջապես այցելեց Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։
Նրան այստեղ ջերմ ընդունելության արժանացրին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորները շենքի մուտքի մոտ սպասում էին Բագրատ Սրբազանին, որտեղ էլ ողջունեցին նրան։
Մինչև հանդիպման մեկնարկը Բագրատ Սրբազանն ասաց, որ ցանկանում է իր ավտոմեքենան նվիրել Արցախի ներկայացուցչությանը։
Հիշեցնենք՝ այսօր հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա «քրեական վարույթի շրջանակներում է» արվում։
«Ես այսօր Ոսկեպարում եմ իմացել այդ անընդունելի դեպքի մասին։ Ցանկանում եմ իմ մեքենան նվիրել ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար։ Սա կարևոր արարք է, որը հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշում գործադրել»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ իր ավտոմեքենայի բանալիները հանձնելով Արցախի նախագահին։