Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինը որպես պետություն ճանաչելու Հայաստանի որոշումը։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.
«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան, որոշել է ճանաչել Պաղեստինի պետությունը։ Ինչպես նախկինում ընդգծել ենք, Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք ձգտել նրան, որ ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»։