Ադրբեջանի խորհրդարանն արտահերթ ընտրությունների անցկացման հարցով դիմել է Իլհամ Ալիևին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ղեկավարվելով Ադրբեջանի սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը որոշել է դիմել նախագահին՝ կապված Միլլի Մեջլիսի լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու հետ։ Որոշման նախագիծը հունիսի 21-ին դրվել է քվեարկության և ընդունվել։