Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը բերման է ենթարկել տեղի մի բնակչի, ով 13–րդ հարկում բաց պատուհանից ոտքերը բռնած կախել է իր 2–ամյա դստերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին, կնոջ հետ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ տղամարդը բռնել է երեխայի ոտքերից և կախել պատուհանից, ապա հետ է տարել:
Դեպքի վայր ժամանած իրավապահները բնակարանում հայտնաբերել են 36-ամյա կնոջ՝ երկու տարեկան դստեր հետ, ինչպես նաև կնոջ քաղաքացիական ամուսնուն։ Մոր և երեխայի մարմնի վրա տեսանելի են եղել ծեծի հետքեր։ Կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց, իսկ տղամարդը՝ ոստիկանության բաժին։
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել սպանության փորձ կատարելու կասկածանքով: