Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լատվիա
![](/timthumb.php?src=disc/20-06-24/6d57cdfcb0a028336a30a0064e73b6a8.jpg&w=450)
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգործուղվի Ռիգա:
Պատվիրակությունը Ռիգա կգործուղվի հունիսի 25-27-ը: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը: