Մոսկվայում ուժգին քամին ծառեր է տապալել և կոնստրուկցիաներ վնասել. կան զոհ և տուժածներ
Մոսկվայում hունիսի 20-ին մոլեգնած սաստիկ տեղատարափի պատճառով գրանցվել են ծառերի տապալման և կոնստրուկցիաների վնասման դեպքեր: Ծառի տապալման պատճառով ստացված վնասվածքներից 1 մարդ է մահացել, 10 մարդ՝ տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։
Իր հերթին քաղաքային տնտեսության համալիրը հայտնել է, որ գրանցվել են մինչև 22 մ/վրկ քամու պոռթկումներ: Քաղաքային ծառայություններն օպերատիվ կերպով սղոցել և հեռացրել են տապալված ծառերը, ապամոնտաժում են քամուց վնասված կոնստրուկցիաները:
«Քաղաքացիներին խնդրում ենք զերծ մնալ անբարենպաստ եղանակին դրսում գտնվելուց», - ասված է քաղաքային տնտեսության համալիրի հաղորդագրության մեջ։