Պուտինի բանակցությունները Վիետնամի նախագահի հետ ավարտվել են
Հանոյում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վիետնամի նախագահ Թո Լամի բանակցությունները։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Վիետնամի նախագահ Թո Լամն ասել է, որ բանակցությունները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հաջող են անցել, զրույցն անկեղծ է եղել։
Երկու երկրի ղեկավարների հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։ Վիետնամի նախագահը հայտարարել է, որ կարևոր է համարում Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը։ Պուտինն իր հերթին Վիետնամի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդումն անվանել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Բանակցությունների ընթացքում ստորագրվել են մի շարք պայմանագրեր, համատեղ հայտարարություն է ընդունվել Ռուսաստանի և Վիետնամի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա խորացման վերաբերյալ։