Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է. Ուղիղ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 20-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից չի զեկուցվում 43-ը: Եվս 3 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg Next ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպությունից գույք հետ վերցնելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույք ամրացնելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին եւ այլ հարցեր: