Պուտինը պետական այցով ժամանել է Վիետնամ
![](/timthumb.php?src=disc/20-06-24/17b6517e53484c91a1382c3ab2e04373.jpg&w=450)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Վիետնամ:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում:
Վլադիմիր Պուտինը Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀկատարած այցի ավարտից հետո:Հանոյում Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ կվարի Վիետնամի ղեկավարների՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-վիետնամական համապարփակ ռազմավարական գործընկերության հարցերի ողջ շրջանակը: