Մնացել է Սյունիք, չեմ բացառում, որ կհարվածեն Սյունիքի վրա. Արթուր Խաչատրյան
ՀՀ տարածքային ամբողջականության փոփոխությունը պետք է հաստատվի հանրաքվեով, եւ որպեսզի Փաշինյանը կարողանա խուսափի օրենսդրական այդ պարտադրանքից ինքը եւ իր փառահեղ իմաստուն նախարարները հորինեցին մի տերմին, որը մինչ այս մարդկությանը հայտնի չէր` այն է սահմանի վերարտադրություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցու սաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հստատվի հանրաքվեով: Բայց ինչո՞ւ է այսօր Փաշինյանը որոշել խոսել հանրաքվեի մասին: Ակնհայտ է, որ Փաշինյանը պատրաստվում է գնալ հերթական զիջման, բայց այս անգամ նա փորձելու է այդ զիջմանբ պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին: Գնալու է իրեն հատուկ մաինպուլյատիվ պնդումներով, իերն հասնանելի ողջ ագիտացիոն գործիքակազմով մարդկանց փորձելու է համոզի, որ էս մի փոքր բան էլ զիջենք, որպեսզի խաղաղ ապրենք, կարողանանք կերտել իրական Հայաստանը»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հաջորդ փուլում անկլավների հարցն է դրվելու, պատգամավորն ասաց, որ չի կարող ասել, Ադրբեջանն ինչ հրամայի, այդ փուլն էլ լինելու է:
«Եթե ինքը ասի այսպես կոչված անկլավները վերադարձրու, անկլավների հարցը Հայաստանը կմտցնի օրակարգ, եթե ասի` չէ, էս սահմանը մի քիչ սենց պետք է անցնի, ի նպաստ Ադրբեջանի, Փաշինյանը փորձելու է ժողովրդին խաբի, ասի` տեսեք մի բան էլ մենք ենք վերադարձնում: Ադրբեջանը կհրահանգի իրեն տալ ինչ-որ մի բան, փոխարենը մեկ այլ անհամարժեք բան առաջարկելով լավագույն դեպքում, վատագույն դեպքում ոչ մի բան էլ չեն առաջարկի եւ Փաշինյանը, որպեսզի դա կարողանա հրամցնի ժողովրդին, դա ներկայացնելու է որպես դեպի խաղաղություն վերջին քայլը եւ դրա համար պետք է լինելու ժողովրդի ձայնը»,-ասաց նա:
Պատգամավորը նշում է, որ ամբողջ քարոզչությունը Փաշինյանը կտանի այն ուղղությամբ, որ մի քիչ բան է մնացել խաղաղության հասնելու, պետք է սա էլ զիջել. «Փոխարենը գուբերնյա չենք դառնա, փոխարենը խաղաղություն կլինի, դե ջհահնդամ, թե Ադրբեջանի կցորդը կդառնանք, դրա մասին շատ մեղմ կխոսի, կասի` ինչ լավ է, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է: Մնացել է Սյունիք, չեմ բացառում, որ կհարվածեն Սյունիքի վրա»: