Գերասիմ Վարդանյանին վերագրվող կեղծ ձայնագրություններ են տարածվում․ հայտարարություն
Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը և կեղծ լուրեր տարածելով պառակտություններ առաջացնել ընդդիմադիր դաշտում և շարժման շարքերում: Այս մասին ասվում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Հայտնում ենք, որ իսկությանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրությունների ստեղծումը (թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կպարզվի քննության ընթացքում) և տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատված ռեժիմի՝ ստի և կեղծիի որդեգրած գործելաոճին:
Նշենք նաև, որ մենք տեղեկացված էինք այս և նմանատիպ այլ «ձայնագրություններ» պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին:
Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ դրանք միանգամայն հակաօրինական են, նմանատիպ ձայնագրությունների ստեղծման և տարածման գործում ներառված բոլոր անձանց պետք է տրվի համապատասխան քրեարիավական գնահատակաՆ»,- նշում են ՀՅԴ-ից։