«Մենք հայ ենք և խաղաղություն ենք ուզում». Թուրք ուսանողների հայտարարությունը
Թուրքիայի «Բիլքենթ» համալսարանի երիտասարդ մտավորականների ակումբը կազմակերպել է «Խաղաղության օրեր» խորագրով միջոցառումների շարք, որը տևելու է երկու օր: Միջոցառումների ժամանակ արծարծվելու են խաղաղության, արդարության, բարեխղճության կարևորության, ինչպես նաև գենդերային քաղաքականության վերաբերյալ հարցեր:
«Բիլքենթ» համալսարանի ուսանողներն իրենց տարածած կոչ-հաղորդագրության մեջ մասնավորապես նշել են հետևյալը: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
«Որպես ուսանողներ մենք միասին բոլորով ենք հիմնում խաղաղություն: Խոսում ենք 1915-ի մասին, հիշում ենք Հրանտ Դինքին: Մենք ենք մեր ձեռքերով հյուսում խաղաղություն տանող ուղին: Մենք կին ենք և խաղաղություն ենք ուզում: Մենք հայ ենք և խաղաղություն ենք ուզում: Մենք քուրդ ենք և արդարություն ենք ուզում: Միասեռական ենք և խաղաղություն ենք ուզում»: