42-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշեն սահմանային անցակետում
Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 1.44-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 42-ամյա Սուրեն Ղ.-ն:
Նա հունվարի 30-ից ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: