Սիրիայում հայտնել են իսրայելական հարվածներից սպայի զոհվելու մասին
Սիրիայում հայտնել են, որ Իսրայելի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործմամբ հարձակում են գործել երկու ռազմական օբյեկտի վրա, որի հետևանքով 1 սպա է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով արաբական հանրապետության ուժային կառույցների աղբյուրին։
Գրոհը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07։00-ին Սիրիայի հարավ-արևմտյան Էլ Կունեյտրայի և Դերաայի նահանգներում։
Ըստ գործակալության՝ իսրայելական հարվածի հետևանքով պատճառվել է նաև նյութական վնաս։