Վլադիմիր Կարապետյանը և Ադրիան Էֆրոսն ընդգծել են ՀՀ և Մոլդովայի միջև ներքին գործերի ոլորտում համագործակցության զգալի առաջընթացը
Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և ՀՀ ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Ժիրայր Անանյանը այսօր հանդիպում ունեցան Մոլդովայի Ներքին գործերի նախարար Ադրիան Էֆրոսի հետ:
Քննարկման ընթացքում ընդգծվեց Հայաստանի և Մոլդովայի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև ներքին գործերի ոլորտում մեր երկրների համագործակցության զգալի առաջընթացը։ Նախանշվեց ապագա գործակցության առաջնահերթությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, անդրազգային կազմակերպված հանցավորությունը և գործընկերության հաստատումը Երևանի ոստիկանության ակադեմիայի հետ։
Երկուստեք կարևորվեց այս երկխոսության և սերտ համագործակցության շարունակականությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու և ներքին գործերի ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու համար։