ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Երևանի ինժեներական քաղաք
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելեց Երևանի ինժեներական քաղաք, որը Հայաստանի տեխնոլոգիական ապագան է ներկայացնում՝ ապահովելով ընդհանուր օգտագործման առաջատար լաբորատորիաներ և ծառայում է որպես տեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ մեկնարկային ներդրում է կատարվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: