Պուտինը ժամանել է Հյուսիսային Կորեա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այցը տեղի է ունենում ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հրավերով։ Վերջինս Փհենյանի օդանավակայանում անձամբ է դիմավորել ՌԴ նախագահին։