Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն
92 տարեկանում Փարիզի իր տանը մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն։ Այդ մասին ինստագրամի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Մանուելա Պապատակիսը։
Մահվան պատճառների մասին չի հաղորդվում։
Էմեն ծնվել է դերասան հրեաների ընտանիքում, Անրի Դրեյֆուսի և Ժենեվյեվի Սորեյայի դուստրն է։ Պար և դերասանական արվեստ սովորել է Bauer-Therond դրամատիկական դպրոցում։ Ֆիլմերում խաղացել է 14 տարեկանից, բայց հայտնի է դարձել 12 տարի անց, երբ խաղացել է Ժաննա Էբյուտերնի դերը, ով Ամեդեո Մոդիլիանիի ընկերուհին էր «Մոնպարնաս, 19» ֆիլմում։
Բայց միլիոնավոր հանդիսատեսի համար Անուկ Էմեն առաջին հերթին կինն է Կլոդ Լելուշի Կաննի 19-րդ միջազգային կինոփառատոնում «Ոսկյա արմավենի» գլխավոր մրցանակին արժանացած «Տղամարդը և կինը» ֆիլմից (1966)։