Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3146 խախտում
Հունիսի 10-17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 75 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 177 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 433, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 180, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 124, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 71 և 1476 այլ իրավախախտումներ։
96 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 65-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 183-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 45 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12973 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 148 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 206, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 701 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 51, չամրակապված վարելու՝ 3223, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 239, վարելիս հեռախոսից օգտվելու՝419, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40, արագության գերազանցման՝ 1174 և 3702 այլ իրավախախտումներ։
502 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1576-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 517-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 136-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 29 անձ։