Վրաստանում ԼԳԲՏ քարոզչության համար կարող են տուգանքներ սահմանվել
Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կքննարկի օրինագծերի փաթեթ, ըստ որի՝
- Անձի կենսաբանականից տարբերվող սեռի պատկանելության մասսայականացման, նույն սեռի և բարեկամների միջև սեռական հարաբերությունների գովազդի համար կսահմանվի տուգանք 800 լարի (280 դոլար) ֆիզիկական անձանց և 2500 լարի (874 դոլար) իրավաբանական անձանց համար։
- Անչափահասներին տեղեկատվություն տրամադրելը, որի նպատակն է մասսայականացնել անձի պատկանելությունը նրա կենսաբանականից տարբերվող սեռին, ինչպես նաև նման տեղեկատվության հասանելիության հնարավորության ստեղծումը՝ ֆիզիկական անձանց համար կհանդիսանա տուգանք 1000 լարիի (350 դոլար) և իրավաբանական անձանց համար՝ 3000 լարիի (ավելի քան 1000 դոլար) չափով։
- Դպրոցների, մանկապարտեզների, արհեստագործական ուսումնարանների և բուհերի աշխատակիցների կողմից վերոնշյալ տեղեկատվության տարածման կամ կրթական ծրագրում տեղեկատվության մուտքագրման համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 5000 լարիով (1700 դոլար), իրավաբանական անձինք՝ 4000 լարիով (1400 դոլար)։
Այս չափորոշիչների կրկնակի խախտումը կհանգեցնի քրեական պատասխանատվության: