Սնանկության գործի շրջանակներում հետախուզվող նախկին պաշտոնյան ԱՄՆ-ում տուն է գնել և բիզնես է անում. «Հետք»
«Հետք»-ը գրում է․
Առողջապահության նախկին (2012-2014 թթ.) նախարար Դերենիկ Դումանյանի որդին՝ Գուրգեն Դումանյանը, որը 2012-2014 թթ. ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր, իսկ 2014-2016 թթ. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը, հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ նաև անշարժ գույք է ձեռք բերել: Դատարանը սնանկության գործի շրջանակներում հետախուզում է հայտարարել նրա և նրա ունեցվածքի նկատմամբ, ու մինչ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դրանով է զբաղված, Դումանյանը ԱՄՆ-ում բիզնես է անում:
Կրտսեր Դումանյանը ԱԺ-ում ու Կառավարությունում պաշտոն է զբաղեցրել այն ժամանակ, երբ այդ կառույցները ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը: 2016-ի սեպտեմբերին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումով Դումանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Հոր նման Գ. Դումանյանն էլ առողջապահական ոլորտի ներկայացուցիչ է, մինչեւ 2012 թ. ԱԺ տեղափոխվելը աշխատել է հենց այդ բնագավառում: Նրա անունը կարելի է գտնել ամերիկյան մի քանի ընկերություններում, որոնց մեծ մասը գործում են առողջապահական-սոցիալական ոլորտում:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։